13:11 7 հունվարի, 2019«Ոսկե Գլոբուս»-ի 76-րդ մրցանակաբաշխությունն էլ անցավ պատմության գիրկը, բայց միայն, եթե խոսքը մրցանակակիրներին բացահայտելուն է վերաբերում: Այս արարողությամբ սովորաբար յուրաքանչյուր տարի սկիզբ է տրվում աստղային միջոցառումների մեկնարկին, այնպես որ, դրա կարմիր գորգը դեռ երկար կշարունակվի քննարկվել տարբեր կայքերում՝ լավագույն ու վատագույն կերպարներով հանդերձ: Այս մրցանակաբաշխությունը մի վայրում է համախմբում շոու-բիզնեսի եւ ամենահայտնի, եւ քիչ հայտնի դեմքերին, բայց երբ խոսքը վերաբերում է նրանց հագուկապին, հայտնիությունը ոչ մեկին չի փրկում:
Մենք եւս որոշել ենք հետ չմնալ հեռավոր Լոս Անջելեսում անցկացված մրցանակաբաշխությունից՝ հետեւելով ոչ միայն դրա հաղթողներին, այլեւ կարմիր գորգի հետաքրքիր, տարօրինակ եւ մի քիչ էլ անհասկանալի կերպարներին:
Մեր առաջին անդրադարձը լավագույն 10 կերպարների մասին է: Ընտրել ենք այն կերպարները, որենք լավագույնն են ճանաչվել նաեւ Elle, Glamour եւ CNN կայքերում:
Դակոտա Ֆաննինգ/Armani

Ֆենդի Նյութոն/Michael Kors

Լեդի Գագա/Valentino Haute Couture

Իրինա Շեյք/Versace

Գեմմա Չեն/Valentono

Ռեգինա Քինգ/Alberta Ferretti

Սիրշա Ռոնան/Gucci

Սանդրա Օ/Versace

Քիքի Լեյն/Dior

Քոնսթանս Վու/Vera Wang

Լուսանկարները՝ Getty