«Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ընթացքում ցուցադրվել են «Գահերի խաղ»-ի վերջին եթերաշրջանի կադրերը

16:17   7 հունվարի, 2019

Սերիալների սիրահարների համար մրցանականաշխության գլխավոր անակնկալներից մեկը 2019թ.-ի գլխավոր պրեմիերաների թրեյլերների ցուցադրությունն էր։ Ամենասպասվածը «Գահերի խաղը» («Game of Thrones») սերիալի վերջին եթերաշրջանի մի քանի էպիզոդի ցուցադրությունն էր։ Տեսանյութը հրապարակվել է HBO հեռուստաընկերության Twitter-ում։

Թրեյլերում պատկերված է Ջոն Սնոուի եւ Դեյներիս Թարգարիենի կարճ, բայց կարեւոր հանդիպումը Սանսա Սթարկի հետ։ Կարծես թե Հյուսիսի պահապանին հանդիպումն այդքան էլ դուր չի գալիս, քանի որ նա ոչ միանշանակ է արձագանքում Վինթերֆելում կայացած հանդիպմանը։

Բացի «Գահերի խաղը» սերիալի կադրերից՝ կարճ տեսանյութերով ցուցադրվել են նաեւ հատվածներ «Իսկական դետեկտիվ» («True Detective»), «Մեծ փոքր սուտ» («Big Little Lies») եւ այլ ֆիլմերի նոր եթերաշրջաններից։

Հիշեցնենք, որ «Գահերի խաղի» 8-րդ եթերաշրջանը կմեկնարկի ապրիլին։ Սերիալի սցենարիստներն ու դերասանները խոստովանել են, որ երկրպագուների համար բազմաթիվ անակնկալներ են պատրաստել, սակայն սյուժեի մանրամասները գաղտնի են պահում։ Գրեթե բոլոր դերասանները խոստովանել են, որ երկրպագուներին շոկի կենթարկի ֆիլմի վերջաբանը։



© NEWS.am STYLE