«Պետք է կարողանաս խախտել որոշ օրենքներ՝ մի նոր բան սկսելու համար». Նիկոլաս Քեյջը նշում է 55-ամյակը

18:04   7 հունվարի, 2019

Ամերիկացի օսկարակիր դերասան, ռեժիսոր եւ պրոդյուսեր Նիկոլաս Քեյջն այսօր՝ հունվարի 7-ին, տոնում է ծննդյան 55-ամյակը:

Քեյջը հայտնի է էքշն եւ դրամատիկ ժանրի ֆիլմերում իր դերերով, սակայն նա ոչ պակաս հրաշալի է խաղում նաեւ ընտանեկան ֆիլմերում:

Դերասանի մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են՝ «Առեւանգել 60 վայրկյանում», «Անհավատալին», «Առանց դեմքի», «Հրեշտակների քաղաքը», «Ընտանիքի տղամարդը» եւ այլն:

Իհարկե, տարվա առաջին աշխատանքային երեկոն կարող եք էլ ավելի հետաքրքիր դարձնել Քեյջի մասնակցությամբ որեւէ ֆիլմ դիտելով, սակայն այս պահին առաջարկում ենք վերհիշել դերասանի՝ բոլոր ժամանակների ամենահայտնի մեջբերումներից մի քանիսը:

«Յուրաքանչյուր լավ պատմություն սկսվում է օձից»:

«Ես տեխնիկան օգտագործում եմ հաղորդակցության համար, բայց ես չունեմ Blackberry կամ iPhone: Ինձ բավարարում է նաեւ հին հեռախոսս»:

«Հաճախ մարդիկ կարծում են, թե ես կեղծամ եմ կրում, երբ իրականում ես ոչ մի կեղծամ էլ չեմ կրում, հաճախ էլ կարծում են, թե կեղծամ չեմ կրում, երբ իրականում այն կրում եմ»:

«Լավ դերասան դառնալու համար դու ինչ-որ տեղ պետք է օրինախախտ լինես: Պետք է կարողանաս խախտել որոշ օրենքներ՝ մի նոր բան սկսելու համար»:

«Այն, ինչ մենք անում ենք, իր ազդեցությունն է ունենում մեկ ուրիշի կյանքի վրա»:

«Երբեմն դու կարող ես քեզ համար ընտանիք ընտրել: Կարող ես ընտրել տարբեր մարդկանց՝ ուսուցչի, գիտնականի կամ որեւ կոլեգայի, որը սրտացավ է  քեզ համար եւ սրտանց ցանկանում է, որ դու հաջողության հասնես»:

«Ես միշտ կարծել եմ, որ Ամերիկան պատկանում է բնիկ ամերիկացիներին: Չնայած ես ամերիացի եմ՝ հաճախ ինձ հյուր եմ զգում այս երկրում»:

«Կենսաբանությունը միշտ ինձ համար ամենահետաքրքիր առարկան է եղել: Բնությունը հրաշագեղ երեւույթ է»:

«Իմ բոլոր կերպարներն էլ իրենց տեսակով խենթ են»:

«Միշտ փորձում եմ ինքս ինձ վերաստեղծելու նոր ճանապարհներ գտնել»:

Լուսանկարները՝ Instagram-ից



© NEWS.am STYLE