Անաստասիա Վոլոչկովան բիկինիով ցույց է տվել շպագատը

18:43   7 հունվարի, 2019

Բալետի 42-ամյա պարուհի Անաստասիա Վոլոչկովան ամանորյա արձակուրդներն անցկացնում է սիրելիի հետ։ Նրա հետեւորդներն ահմաmբեր սպասում են նոր լուսանկարների։

Վոլոչկովայի երկրպագուները նաեւ սպասում են՝ երբ վերջինս ցույց կտա իր նոր զուգընկերոջը։ Instagram-ում հրապարակված լուսանկարներում բալետի արտիստը կրկին ցույց չի տվել նրան, սակայն ցուցադրել է իր շպագատը։ Կադրում նա կարողությունները ցույց է տալիս լողավազանի մոտ։

Այս անգամ Վոլոչկովան դիմել է մարդկանց, ովքեր ատում են իրեն։ «Ինչ առավոտ առանց շպատագի։ Եթե լողավազանի մոտ եք կամ զբաոսանավի վրա, մի փորձեք կրկնել սա։ Մեծ է ջուրն ընկնելու եւ խեղդվելու հավանականությունը։ Իսկ դժգոհների դեպքում մեծ է նաեւ սեփական մաղձում խեղդվելու հավանականությունը։ Բոլորին դրական օր եմ մաղթում։ Ես ձեր փոխարեն կհանգստանամ եւ ցույց կտամ շպագատը։ Ես դրանով ապրում եմ։ Շատ է օգնում»,- հրապարակումը մակագրել է Վոլոչկովան։



© NEWS.am STYLE