«Ժլատ» Կիրկորովը՝ «Եվրատեսիլի» իդեալական թեկնածու

19:11   7 հունվարի, 2019

«Եվրատեսիլ» երաժշտական մրցույթին մի քանի ամիս է մնացել, եւ համացանցում ակտիվորեն լուրեր են շրջանառվում՝ ով է ներկայացնելու Ռուսաստանը։ Անգամ պետական դումայում են մտածում՝ որ արտիստն է արժանի ներկայացնել երկիրը։

«Իմ կարծիքով՝ եթե մենք շարունակում ենք մասնակցությունը «Եվրատեսելին» եւ յուրաքանչյուր տարի մեր ներկայացուցիչն ենք ուղարկում երաժշտական մրցույթին, ժամանակ է՝ միավորել ամենն, ինչ այդ առումով ունենք։ Ռուսաստանում ո՞վ է այդ մրցույթի ամենամեծ երկրպագուն, ով նաեւ նախկինում մասնակցել է դրան։ Իհարկե Ֆիլիպ Կիրկորովը։ Նրանք էլ կուղարկենք»,- «Экспресс-газета»-ի հետ զրույցում հայտարարել է Պետդումային առընթեր փորձագիտական խորհրդի անդամ Վադիմ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ իդեալական թեկնածուն հենց 51-ամյա Ֆիլիպ Կիրկորովն է, ով վերջին շրջանում փոխել է երգացանկը՝ այն ավելի երիտասարդական դարձնելով։ Բացի այդ՝ նա հրաշալի մոտիվացիա կունենա. 1995թ.-ին նա արդեն ելույթ է ունեցել «Եվրատեսիլի» բեմում եւ չի կարողացել հաղթել այն՝ զբաղեցնելով ընդամենը 17-րդ տեղը նախաատրաստվելու համար բավարար ժամանակ չունենալու պատճառով։ Կիրկորովն այդ ժամանակ ընդամենը 1 շաբաթ է ունեցել։

«Իմ կարծիքով՝ նա դեռ պատրաստ չէր հաղթել, երբ կատարում էր «Колыбельная вулкану» երգը։ Նախորդ տարի նա իր տեսահոլովակով գրավեց երիտասարդ լսարանը։ Նկատի ունեցեք՝ ոչ միայն Ռուսատանում։ Բացի այդ՝ տարբեր երկրների մասնակիցների համար որպես խորհրդատու հանդես գալը նրան հնարավորություն է տվել անգնահատելի փորձ ձեռք բերել եւ բացահայտել «Եվրատեսելի» բոլոր գաղտնիքները»,- կարծում է Մանուկյանը։

Աղբյուրը՝ EG

Լուսանկարը՝ Instagram



© NEWS.am STYLE