«Ոսկե գլոբուս 2019»-ին հայտնված անծանոթուհին համացանցի աստղ է դարձել

11:21   8 հունվարի, 2019

«Ոսկե գլոբուս 2019» մրցանկաշախությունը հիշվել է մի շարք վառ պահերով՝ աստղերի շքեղ հագուստ, դերասանների հիասքանչ ելույթներ, հաղթանակի մթնոլորտ։

Բացի հայտնիներից՝ հանրության ուշադրությունն է գրավել նաեւ անծանոթ աղջիկը, ով աշխատել է մրցանակաբաշխության համար։ Նրա պարտականություններ էր հյուրերին ջուր առաջարկելով՝ այդ կերպ գովազդելով ապրանքանիշը։ Պատահմամբ, թե դիտավորյալ աղջիկը հայտնվել է հայտնիների լուսանկարներում։

Նա չի վրիպել օգտատրերի ուշադրությունից։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ աղջկա անունը Քելեթ Քութբերթ է։ Նա մոդել է։ Աղջիկն իր Instagram-ի էջում մրցանակաբաշխությունից լուսանկարներ է հրապարակել։ Նա կապույտ երեկոյան զգեստ է կրում։ «Կիրակին անցկացնելու վատ տարբերակ չէ»,- գրել է նա։

Լուսանկարները՝ GettyImages, Instagram

 



© NEWS.am STYLE