Մինչ Պուգաչովան շրջում է կարճ զգեստով, Գալկինին գրկում է Յուդաշկինի կինը

15:12   8 հունվարի, 2019

Ճիշտ ընտրված հագուստի շնորհիվ 69-ամյա Ալլա Պուգաչովան նվազագույնը 20 տարով երիտասարդ տեսք ունի։ Լուսանկարում, որն արվել Սուրբ ծնունդը նշելու ընթացքում, Ալլա Բարիսովնան կարճ սեւ շրջազգեստ է կրում եւ սպիտակ բլուզ։ Կերպարն ամբողջացնում են գլխարկը եւ երկարաճիտ կոշիկները։ Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը տոնն անցկացրել են պրոդյուսեր եւ բիզնեսմեն Ալեքսանդր Դոստմանի եւ նրա կնոջ՝ Իդայի տանը։

Կադրերը համացանցում հրապարակել է Պուգաչովայի ամուսինը։ Լուսանկարում նրան գրկել է Վալենտին Յուդաշկինի կինը։ Հետաքրքիր է, բայց ընդամենը մի լուսանկարը կարող է ամենատարբեր շշուկների առիթ տալ։ Օգտատերերի մի մասը նշել է, որ Գալկինի եւ Պուգաչովայի ամուսնությունն ի սկզբանե PR քայլ է եղել։ Մյուսները վարկածներ են առաջ քաշում, որ Ալլա Բարիսովնան ամուսնուն երիտասարդ փոխարինող է գտել։ Մյուսները շշնջում են այն մասին, որ Գալկինն իսկապես սիրավեպ ունի Յուդաշկինի կնոջ հետ…

View this post on Instagram

A post shared by Максим Галкин (@maxgalkinru) on

Ամենայն հավանականությամբ սրանք ընդամենը շշուկներ են, քանի որ Պուգաչովայի եւ Գալկինի երջանկությանը կարելի է միայն նախանձել։ Զույգը հաճախ է ներկայանում հանրությանն ու չի թաքցնում, որ երջանիկ է։



© NEWS.am STYLE