Էմիլի Ռատակովսկին վերջապես հագնվել է… մոդելը թափանցիկ զգեստ է ընտրել

17:53   8 հունվարի, 2019

Հայտնի դերասանուհի եւ մոդել Էմիլի Ռատակովսկին, ով հաճախ է երկրպագուներին ուրախացնում բիկինիով լուսանկարներով, հասցրել է շատերին ձանձրացնել միօրինակությամբ։ Գայթակղիչ գեղեցկուհին իր միկրոբլոգում կարմիր շիֆոնե զգեստով լուսանկար է հրապարակել։

Զգեստը, որով նա հայտնվել է տեսախցիկի առաջ, ամբողջությամբ ծածկում է նրա մարմինը, թափանցիկ է եւ լայն լանջաբացվածք ունի։ Առաջին լուսանկարում Ռատակովսկին ցույց է տվել մարմինը, մյուս լուսանկարում պատկերված է նրա դեմքը։ Ռատակովսկին վառ դիմահարդրմամբ է։ Նա խոշոր ականջօղեր է կրում։

Ինչպես միշտ, հայտնվել են օգտատերեր, ովքեր ատում են աղջկան եւ խորհուրդ են տալիս ավելի համեստ լինել։ Իսկ երկրպագուները մոդելին բազմաթիվ հաճոյախոսություններ են արել։ Մարդկանց մյուս խումբը Ռատակովսկուն խորհուրդ է տալիս ավելի շատ ուտել, քանի որ նրան չափազանց նիհար է համարում։



© NEWS.am STYLE