Սիդնեյում հայտնի մոդելին մահացած են գտել

19:13   8 հունվարի, 2019

Սիդնեյում մահացած են գտել 46-ամյա մոդել, դերասանուհի, դիզայներ Անալիզա Բրանկենզիկին։ Նրա մարմինը հայտնաբերվել է տանը։ Հարազատներն ապարդյուն ջանքեր են գործադրել՝ նրա հետ կապ հաստատելու համար։

Մոդելի հարազաները որոշում են կայացրել դիմել ոստիկանություն։ Նախնական վարկածով՝ Անալիզան վերջ է դրել կյանքին։ Իրավապահ մարմինները փորձում են վեր հանել տեղի ունեցածի մանրամասները։

Ինքնասպանության վարկածը հենց այնպես առաջ չի քաշվել։ 2018թ.-ի գարնանը Անալիզան 16 տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել է։ Երկար տարիներ նա պայքարել է դեպրեսիայի դեմ, իսկ ամուսնալուծությունից հետո վիճակը վատացել է։ Ընտանիքը չի կասկածել, որ մոդելը ծայրահեղ հոգեբանական վիճակում է։ Նա ձեւացրել է, թե իրեն հաջողվել է ազատվել խնդիրներից։

Աղբյուրը՝ Foxnews



© NEWS.am STYLE