Չինացի օգտատերերին վիրավորել է Burberry ապրանքանիշի նոր հոլովակը, որը նկարահանվել է չինական նոր տարվա առիթով։ Նորաձեւության տունը լուսանկարների շարք է հրապարակել չինական նոր տարվա նախօրերին։ Լուսանկարների հեղինակը Իթան Ջեյմս Գրինն է։ Հավաքածուն նվիրված է ձմեռային տոներին եւ ընտանիքի միավորմանը։ Burberry-ն կադրեր է հրապարակել Twitter-ում, որոնք նման են ընտանեկան դիմանկարի։ Լուսանկարներում պատկերված են չինացի մոդելներ եւ դերասաններ Չժաո Վեյնը եւ Չժոու Դունյուն, որոնք դարձել են ապրանքանիշի դեսպանները։
Օգտատերերը քննադատել են լուսանկարները՝ նշելով, որ դրանք ավելի շատ նման են սարսափ ֆիլմի տեսարանի, քան նորաձեւության տան գովազդի։ Մյուսները նկատել են, որ դեպրեսիվ թեմատիկան մատնանշում է երկրի տնտեսության աճի դանդաղումը։
Իհարկե, բարձրացած աղմուկը հնարավոր չէ համեմատել Dolce & Gabbana-ի շուրջ ստեղծված սկանդալի հետ։ Բրենդին մեղադրում էին ռասիզմի մեջ։ Իտալացի դիզայներները ստիպված էին ներողություն խնդրել միջադեպի համար։
Աղբյուրը՝ Blueprint