Milka-ն վերստեղծել է 20 տարվա տեսահոլովակը

23:11   8 հունվարի, 2019

Գրեթե բոլորը մանկության տարիներից հիշում են Milka շոկոլադի գովազդի բնապատկերն եւ հերոսներին։ PATAMILKA անունը ստանացած պաստայի թողարկման համար ապրանքանիշը երկրպագուներին ուրախացրել է լեգենդար գովազդի թարմացված տարբերակով։

Մթերքի անվան, լոգոյի, փաթեթավորման վրա աշխատել են Buzzman-ի ստեղծագործ աշխատակիցները։ 20 տարի առաջ Milka-ն արջամկան մասնակցությամբ հոլովակ էր ներկայացրել, որը շոկոլադը տեղավորում էր փայլաթիթեղի մեջ։

Այս անգամ կենդանին կներկայանա նոր դերում։ Տեսահոլովակում նույն բնապատկերն է, պատկերված են շոկոլադի արտադրությունը եւ 90-ականների հերոսները, սակայն կենդանիներն ու մարդիկ դերերով փոխվել են։

Ավելի վաղ Google-ը տեսահոլովակ էր նկարահանել՝ 30 տարի անց կրկնելով հայտնի ֆիլմի տեսարանները Մակոլեյ Կալկինի մասնակցությամբ։ Նա փորձում է ավազակներին վախեցնել Google-ի ձայնային օգնականի միջոցով։



© NEWS.am STYLE