Քսենիա Սոբչակը լողազգեստով ցույց է տվել կազմվածքը

21:45   8 հունվարի, 2019

Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, ով վերջերս լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է ամուսնալուծության լուրերի պատճառով, իր միկրոբլոգում լողազգեստով լուսանկար է տեղադրել։

Նախորդ տարվա ավարտին տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Մաքսիմ Վիտորգանի եւ Քսենիա Սոբչակի ամուսնությունը փլուզման եզրին է։ Օգտատերերը կարծում էին, որ 37-ամյա Քսենիա Սոբչակը տարված է ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովով, ով վերջերս բաժանվել է Դարյա Մորոզից։

Դերասան Մաքսիմ Վիտորգանը հունվարի 4-ին խախտել էր լռությունն ու Instagram-ի Stories բաժնում կարճ տեսահոլովակ հրապարակել։ «Ահա եւ վերջ, բաժանվեցինք»,- ասել էր Սոբչակի ամուսինը՝ տեսախցիկն ուղղելով նրա կողմ, ինչից հետո ամուսինները ծիծաղել են։

Այսօր արդեն Սոբչակը Մալդիվներում արված լուսանկար է տեղադրել իր միկրոբլոգում։ Հեռուստահաղորդավարուհին դեղին եւ կապույտ գույնի լողազգեստ է կրում։

«Կարծում եմ՝ յուրաքանչյուր կին գոնե մեկ լուսանկար պետք է ունենա լողազգետով հանգստի վայրից։ Իմ դեպքում, ինչպես միշտ, քաղաքական ենթատեքստով է ստացվել»,-  հրապարակմանը կից գրել է Սոբչակը։



© NEWS.am STYLE