Մարինկա Խաչատրյանի էլեգանտ կերպարը

22:53   8 հունվարի, 2019

Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը ներկայացել է էլեգանտ կերպարում։ Դերասանուհին, ով հաճախ է գեղեցիկ կերպարներում հանդես գալիս, լուսանկարներ հրապարակում սիրելիի հետ, այս անգամ սեւ հագուստ է ընտրել։

Նա կրում է սեւ զգեստ, գլխարկ եւ փայլուն երկարաճիշտ կոշիկներ։ Նա նուրբ դիմահարդարմամբ է։ Դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել։

Ավել վաղ նա ներկայացրել է սիրելիի հետ ամանորյա ֆոտոշարքը։ «Քիչ է մնացել… Ամանորը հրաշալի տոն է կապված գալիք տարվա լավագույն հույսերի եւ ցանությունների իրականացման հետ: Այն կախարդական է, խորհրդավոր, զարմանալի, անկրկնելի ու հմայիչ...

մարդիկ սպասում են հերթական հրաշքի, մի լուսավոր հեքիաթի, նոր երջանկության... Շնորհակալ եմ իմ սիրուն՝ ինձ նվիրած անմոռանալի պահերի եւ անսահման երջանկության համար: Ցանկանում եմ, որ 2019 թվականը նոր ձեռքբերումների եւ երջանկության տարի լինի... Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ...»,- մեկնաբանություններում գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE