ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   12 հունվարի, 2019

ԽՈՅԵՐ

Այսօր ամբողջ օրը դուք կերազեք ընտանիքի հետ խաղաղ երեկո անցկացնելու մասին, սակայն, ցավոք, ձեր երազանքը չի կատարվի: Ձեր ընտանիքն այսօր խաղաղ հանգստի տրամադրված չէ: Չի բացառվում, որ դուք, ի վերջո, ընկերների շրջապատում անցկացնեք օրը: 

ՑԼԵՐ

Այսօր դուք հակված կլինեք ձեր ապագան, ինչպես նաեւ սիրելիի հետ հարաբերությունների հետագա ընթացքը կանխագուշակելու: Ձեր սիրելին, հակառակը, ձեզ հետ կապված այդքան հեռավոր ծրագրեր չունի, այդ իսկ պատճառով ձեր կանխատեսումները նա կընդունի առանց ոգեւվորության:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք ձեզ ավելի թույլ կզգաք, քան իրականում եք: Դուք համոզված կլինեք, որ ի զորու չեք որեւէ բան անել, իսկ իրականում պարզապես ցանկություն չեք ունենա: Ձեր՝ նման պահվածքը կարող է ոչնչացնել այն լավը, որը կա ձեր եւ ձեր սիրելիի միջեւ:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելին ստիպված չի լինի ձեզ երկար համոզել համարձակ քայլերի դիմելու համար, քանի որ դուք մեծ ուրախությամբ ռիսկի կդիմեք, որպեսզի ձեր հարաբերությունները դարձնեք ավելի վառ եւ հետաքրքիր:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք նորից կտխրեք եւ, ամենայն հավանականությամբ, առանց որեւէ լուրջ պատճառի: Դուք սիրում եք եւ սիրված եք: Ձեր սիրելին հանուն ձեզ պատրաստ է ամեն ինչի: Ձեզ մնում է ինքներդ ձեզ հարց տաք, թե ինչի կարիք ունեք:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր սիրելիի կողքին ձեզ մոտ գլուխ կբարձրացնի թերարժեքության բարդույթը: Նա այնքան խելացի է, գեղեցիկ, իսկ դուք չեք հասկանում նրա գործողությունների տրամաբանությունը: Սակայն մի անհանգստացեք: Ձեր անգիտությունը ձեզ անմեղ է դարձնում նրա աչքերում:

ԿՇԵՌՔՆԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս ձեզ չչարաշահել ալկոհոլի օգտագործումը, հատկապես՝ սիրելիի ներկայությամբ, որպեսզի խուսափեք անհարմար իրավիճակներից:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր կհասկանաք, որ ձեր սիրելին զվարճալի կենդանու է նման, օրինակ՝ նապաստակի, փղի, ռնգեղջուրի եւ այլն: Աստղերն առաջարկում են սիրելիի համար այդ կենդանու պատկերով որեւէ իր գնել, որպեսզի այն դառնա նրա թալիսմանը:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր դուք կհասկանք, թե որքան շատ բան է տվել ձեզ սիրելիի հետ շփումը: Եթե նա չլիներ, ապա դուք չէիք լինի այնպիսին, ինչպիսին հիմա եք եւ դժվար թե ձեռք բերեքին այն լավ որակները, որոնցով այժմ հպարտանում եք: Չմոռանաք սիրելիին շնորհակալություն հայտնել դրա համար:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր սիրելին հոգ կտանի ձեր մասին այնպես, որ դուք ձեզ հախճապակե ծաղկամանի պես կզգաք: Սակայն չարժե վարժվել այդ իրավիճակին, քանի որ դա կարող է ցանկացած պահի փոխվել:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր լավ կլինի նախաձեռնողականություն դրսեւորեք եւ պատասխանատու որոշումներ կայացնեք: Ընտանիքը ձեզ համար առաջին տեղում է, եւ աստղերը ձեզ հուշում են փորձության չենթարկել ճակատագրի բարեհաճությունը: Կարեւոր խնդիրենրի լուծման որոշումները մի բարդեք ուրիշների վրա: Այսօր դուք ավելի լավ գիտեք, թե ինչ անել եւ երբ:

ՁԿՆԵՐ

Այսօր դուք շատ բան կցանկանայիք փոխել ձեր անձնական կյանքում, եթե չվախենայիք փոփոխություններից եւ կորուստներից: Սակայն առանց բաժանումների հանդիպումներ չեն լինում, ու, որպեսզի հայտնվեք մի վայրում, պետք է լքեք մեկ այլ վայր:

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE