Սեքսուալ Յանա Կոշկինան՝ շագանակագույն մազերով եւ լայն լանջաբացվածքով զգեստով

11:57   9 հունվարի, 2019

Թխահեր հեռուստահաղորդավարուհի Յանա Կոշկինան հետեւորդների հետ կիսվել է լուսանկարով՝ պատմելով էքսպերիմենտի մասին, երբ թխահերից պետք է վերածվեր շիկահերի։ Կոշկինային հաջողվել է միայն մի փոքր բաց երանգ ստանալ, բայց նա չի ստացել արդյունքը, որը ցանկանում էր։

«Միայն տեսեք՝ ինչ եմ գտել։ Ձեզ դո՞ւր է գալիս իմ մազերի գույնը։ Սա տեղի է ունեցել այն օրը, երբ ես դերի համար ընդամենը մի օրում պետք է թխահերից վերածվեի շիկահերի։ Մի երեկոյի ընթացում մի քանի գունաբացում… եւ ես դարձա այսպիսին»,- գրել է նա։

Ի դեպ, հրապարակման մեջ նա խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել իր հոնքերին, որոնք լուսանկարում անհավանական բարակ են։ Հեռուստահաղորդավարուհին սպիտակ հագուստ է կրում, որը հարսանյաց զգեստ է հիշեցնում։ Այսօր արդեն զգեստը հնաոճ տեսք ունի։



© NEWS.am STYLE