Ներկած աչքերով Դեւիդ Բեքհեմը՝ Love ամսագրի շապիկին

12:13   9 հունվարի, 2019

43-ամյա ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը, ում կարելի է համարել մոլորակի ամենաոճային մարդկանցից մեկը, միշտ պատրաստ է նորաձեւ էքսպերիմենտների։ Այս անգամ Բեքհեմը երկրպագուներին ներկայացել է Dior-ի սպիտակ կոստյումով, որը գրեթե աննկատ է մնում. առաջին պլանում Բեքհեմի վառ դիմահարդարումն է։ Ֆուտբոլիստի լուսանկարը հրապարակել է Love ամսագիրը։

Սպորտսմենի աչքերը ներկված են վառ կանաչով։ Նույն գույնով ընդգծված է նաեւ վարդի ձեւով դաջվածքն իրանի հատվածում։ Կերպարի ստեղծման պատասխանատուն Dior Homme-ի ստեղծագործական տնօրեն Քիմ Ջոնսն է։

Ամսագրին տված հարցազրույցում Բեքհեմը պատմել է, որ մանկության տարիներին լռակյաց եւ ամաչկոտ երեխա է եղել, ով թաքնվել է անկյունում եւ գրեթե ոչ ոքի հետ չի խոսել։ Դեւիդի խոսքով՝ ինքնավստահություն ձեռք է բերել միայն խաղադաշտ դուրս գալիս։ «Դրա համար իսկապես արժեր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ»,- նշել է Բեքհեմը։



© NEWS.am STYLE