Լողազգեստով Սոբչակը քաղաքական կոնֆլիկտ է հրահրել

13:15   9 հունվարի, 2019

Ռուսաստանի նախագահական ընտրություններում տապալվելուց հետո Քսենիա Սոբչակն ասել է, որ ցանկանում է քաղաքական կարիերա սկսել Ուկրաինայում։ Սոբչակը կարծես թե որոշել է սկսել սոցիալական ցանցերից. իր վրջին հրապարակումներից մեկում Սոբչակը լողազգեստ է կրում, որը հիշեցնում է ուկրաինական դրոշի գույները։

«Կարծում եմ՝ յուրաքանչյուր կին գոնե մեկ լուսանկար պետք է ունենա լողազգետով հանգստի վայրից։ Իմ դեպքում, ինչպես միշտ, քաղաքական ենթատեքստով է ստացվել»,- Instagram-ում տեղադրված լուսանկարի մեկնաբանություններում գրել է Սոբչակը։

Օգտատերերն էմոցիոնալ են արձագանքել հեռուստահաղորդավարուհու պրովոկացիային՝ սկսելով հարաբերություններ պարզել՝ առանց ամաչելու արտահայտություններից։

Կարծես թե Սոբչակին դուր է գալիս հաճախ հայտնվել լրատվամիջոցների էջերում։ Դեկտեմբեր ամսվա ընթացքում Սոբչակն ու նրա ամուսինն ուշադրության կենտրոնում էին ամուսնալուծության վերաբերյալ լուրերի պատճառով։ Միայն թե զույգի հարաբերություններում ամեն ինչ կարգին է, եւ նրանք հանգստանում են Մալդիվներում։



© NEWS.am STYLE