Աննա Սեդակովան մասնակցել է «Բոհեմական ռապսոդիա»-ի առաջին դիտմանը եւ «զվարճացել գլխավոր դերակատարների հետ»

10:55   9 հունվարի, 2019

36-ամյա երգչուհի Աննա Սեդակովան շնորհավորել է «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմի հաջողությունը «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշպության ընթացքում։ Instagram-ում արված հրապարակման մեջ նա նաեւ հայտնել է, որ մասնակցել է ֆիլիմի առաջին դիտամանը Լոս Անջելեսում։

Երգչուհին լուսանկարում պատկերված է դերասանի Ռամի Մալեքի հետ, ո, ֆիլմում մարմնավորել է Ֆրեդի Մերկուրիի կերպարը Լոս Անջելեսում անցկացված  «Ոսկե գլոբուս» 76-րդ մրցանակբաշխության ընթացքում «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմը հաղթող էր ճանաչվել լավագույն դրամա անվանակարգում, իսկ Ռամի Մալեքն արժանացել էր լավագույն դերասան մրցանակին։

«Եւս մեկ լուսանկար գտա, եւ առավոտյան 4։59-ը ճիշտ ժամանակն է իմ սիրելի «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմին «Ոսկե գլոբուսում» նման ֆանտաստիկ հաջողության հասնելու համար շնորհավորելու համար։ Հատկապես շնորհավորում եմ իմ սիրելի կինոընկերությանը՝ 20th Century Fox-ին եւ Կիրիլին։ Շնորհակալ եմ, որ ինձ վստահել եք լինել մեր երկրի երջանիկ ներկայացուցիչը եւ առաջինը դիտել ֆիլմը Լոս Անջելեսում ու Վեգասում զվարճանալ գլխավոր դերակատարների հետ։  Բարդ էր, բայց ես կարողացա։ Ինձ կրկին հրավիրեք, դա հաջողություն է բերում։

Հ.Գ. Ես մի փոքր ետ եմ մնացել Insta կյանքից, կսկեմ ուղղվել։ Շնորհավոր Սուրբ ծնունդ, սիրելիներս»,- լուսանկարը մակագրել է Սեդակովան։

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE