Սիլվի Բարկովայի նուրբ կերպարը

11:23   9 հունվարի, 2019

Հայկական սերիալներից եւ սիթքոմներից հայտնի դերասանուհի Սիլվի Բարկովան, ով արդեն  մի քանի ամիս է՝ ազգությամբ հնդիկ իր ամուսնու հետ բնակություն է հաստատել Մումբայում, հանդես է եկել գեղեցիկ կերպարում։

Դերասանուհին Instagram-ի Stories բաժնում, ուր տեղեկատվությունը հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, նոր լուսանկարներ է տեղադրել, որոնցում երկար զգեստ է կրում եւ տոպ։ Կադրերը մեկնաբանված չեն։

Ավելի վաղ երիտասարդ դերասանուհին հրապարակել էր իր քույրիկի՝ մանուկ հասակում արված լուսանկարները։ «Մեծ քույրս ու ես։ Հ.Գ. Շա՞տ եմ փոխվել, ճանաչեցի՞ք»,- մեկնաբանություններում գրել էր Սիլվի Բարկովան՝ օգտագործելով մանկություն, կարոտում եմ քեզ, լավագույն քույրիկ եւ այլ հեշթեգեր։



© NEWS.am STYLE