«Դրանք պարզապես կադրեր են ֆիլմից». Էթերի Ոսկանյանն արձագանքել է ամուսնության մասին լուրերին

12:58   9 հունվարի, 2019

Երիտասարդ դերասանուհի Էթերի Ոսկանյանն արձագանքել է ամուսնության մասին տեղեկություններին։

Օրերս լրատվամիջոցներում լուսանկար էր հրապարակվել Էթերի Ոսկանյանի եւ դերասան Գոռ Եփրեմյանի մասնակցությամբ։ Վերնագրերում նշում էր, թե հրապարակվել է նրանց հարսանեկան լուսանկարը։ Էթերի Ոսկանյանը, սակայն, հայտարարել է, որ չի ամուսնացել եւ հրապարակված լուսանկարն ընդամենը կադր է ֆիլիմց։

«Հարգելի ընկերներ, հարազատներ եւ պարզապես ծանոթներ։ Համացանցում տեղեկատվություն է տարածվել, որն իրականության հետ ոչ մի կապ չունի։ Ես չեմ ամուսնացել։ Դրանք պարզապես կադրեր են երկու տարի առաջ նկարահանված ֆիլմից։ Զգոն եղեք եւ մի հավատացեք ամենին, ինչ գրում են»,- Facebook-ի էջում գրել է դերասանուհին։



© NEWS.am STYLE