Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլն աստղերի համար գաղտնի երեկոներ են կազմակերպում. հյուրերի մեջ են Ալեքսիս Օհանյանն եւ նրա տիկինը

16:08   9 հունվարի, 2019

Մեգան Մարքլը եւ նրա ամուսինը՝ արքայան Հարրին, բավական արագ տեմպերով վերանագորում են Վինձորում գտնվող առանձնատունը, ուր կտեղափոխվեն առաջնեկի ծնունդից հետո։ Այսօր հայտնի է դարձել, որ վերանորոգումն առաջնակարգ հանգստից հրաժարվելու պատճառ չէ։

The DailyMail-ի տվյալներով՝ Հարրին եւ Մեգանը այժմ ժամանակ են անցկացնում Օքսֆորդշիրում գտնվող Քոթսուոլդ վայրում։ Ըստ տարածված տեղեկությունների՝ զույգը տունը վարձակելել է երկու տարով՝ 2018թ.-ի մայիսին կայացած ամուսնական արարողությունից առաջ։

Վայրը, որի լուսանկարները հրապարակել է լրատվամիջոցը, 2,5 մլն ֆունտ-ստերլինգ արժե։ Պարզվում է՝ զույգը սիրում է այստեղ հանգստանալ աստղային ընկերների հետ՝ Ամալ եւ Ջորջ Քլունիներ, Պրիյանկա Չոպրա, Սերենա Ուիլիամսն ու Ալեքսիս Օհանյանը ու այլք։ Այստեղ հանգստացել է նաեւ դքսուհու մայրը՝ Դորիա Ռագլանդը, ով ԱՄՆ-ից Բրիտանիա էր եկել արձակուրդներն անցկացնելու համար, սակայն, ըստ լուրերի, կարող է մնալ, մինչեւ դստեր ծննդաբերությունը։ Հնարավոր է՝ նա կօգնի խնամել նաեւ թոռնիկին։

Քոթսուոլդ վայրը 2011թ.-ին վերակառուցվել է եւ վերանորոգվել։ Հիմնական տանը երեք ննջանսենյակ կա, որոնցից մեկը ձեւափոխված է զգեստապահարանի։ Դրա կողքին կա եւս մեկ շինություն, որը ներառում է երկու խոհանոց, շքեղ սենյակներ հյուրերի համար։ Տարածքում եւս մեկ քոթեջ է տեղավորված, ուր հյուրերի համար երկու սենյակ է նախատեսված։

Մեգանը պաշտում է այդ տարածքը։ Նա եւ Հարրին սիրում են զբոսնել շների հետ, հաճախ են ընկերներին հրավիրում։ Ըստ լուրերի՝ Մեգանի համար դժվար է հրաժարվել միջոցառումներից եւ աստղերի հետ երեկոներից, այդ պատճառով նրա համար նման միջոցառումներ կազմակերպվում են բրիտանացի հարկատուների աչքից հեռու։

Աղբյուրը՝ The Daily Mail

Լուսանկարները՝ Daily Mail, Shutterstock



© NEWS.am STYLE