Նորաձեւ նվերներ. Քիմ Քարդաշյանը Louis Vuitton-ի թանկարժեք պայուսակներ է գնել քույրերի դուստրերի համար

13:49   9 հունվարի, 2019

Հայազգի Քիմ Քարդաշյանը նախընտրում է դիզայներական թանկ իրեր նվիրել եւ ստանալ։ Ընդ որում, խոսքը վերաբերում է նաեւ ընտանիքի փոքրիկ անդամներին։ Ռեալիթի շոուի աստղը Instagram-ի Stories բաժնում կիսվել է  Louis Vuitton ապրանքանիշի պայուսակների լուսանկարներով, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազմում է 1100 դոլար։

Դիզայներական պայուսակները Քիմը գնել է բոլոր քույերի դուստրերի, այդ թվում փոքրիկ Սթորմիի եւ Թրուի համար։ Ի դեպ, վերջերս Սթորմին մայրիկից՝ Քայլի Ջեններից, ոչ պակաս տպավորիչ նվերներ էր ստացել՝ Ferrari եւ Lamborghini ապրանքանիշերի փոքրիկ մեքենաներ։

Հիշեցնենք՝ օրերս հայտնի է դարձել, որ Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը պատրաստվում են չորրոդ անգամ ծնողներ դառնալ։ Երեխային կկրի եւ լույս աշխարհ կբերի փոխնակ մայրը։

Աղբյուրը՝ Graziamagazine



© NEWS.am STYLE