«Որտե՞ղ է կուրծքը». Բուզովային ծաղրել են խորը լանջաբացվածքով զգեստի համար

17:46   9 հունվարի, 2019

Երգչուհի եւ ռուսական «Դոմ 2» ռեալիթի շոուի աստղ Օլգա Բուզովան կրկին զարմացրել է երկրպագուներին իր արտաքինով։ Այս անգամ վեճի ու կատակների պատճառ է դարձել աստղի կուրծքը։ Սկանդալային ռեալիթի շոուի նախկին աստղն Instagram-ի էջում լուսանկար է հրապարակել, որում շքեղ զգեստ է կրում։ Այն զարդարված է թանկարժեք քարերով։ Բուզովան լուսանկարը մակագրել է տղամարդկանց մասին Ֆաինա Ռանեւսկայայի ցիտատով։

«Աղջիկներ, մի նեղացրեք տղամարդկանց։ Նրանց կյանքում առանց դրա էլ մշտական ողբերգություն է՝ մեկ իրենց ճաշակով չէ, մեկ իրենց համար չէ, մեկ հարմար չէ գրպաններին»,- հեգնել է Բուզովան։

Մեկնաբանությանը գրեթե ոչ ոք չի արձագանքել, նույնիսկ գեղեցիկ զգեստը չի օգնել։ Հետեւորդները քննարկել են Օլգայի զգեստի լանջաբացվածքը. մի մասը խորհուրդ է տալիս պլաստիկ վիրահատության դիմել, մյուսները պաշտպանում են Բուզովային՝ նշելով, որ ոչ բոլոր կանայք պետք է մեծ կուրծք ունենան։



© NEWS.am STYLE