Սիլվա Հակոբյանը՝ մայրանալու, զգացողությունների եւ այս շրջանում ստեղծագործելու մասին

14:21   9 հունվարի, 2019

Երգչուհի Սիլվա Հակոբյանը բալիկի է սպասում: Սիլվան հղիության երրորդ ամսում է: Ուրախալի լուրը երգչուհին հաստատեց NEWS.am STYLE-ի հետ զրույցում.

«Զգացողություններիս մասին դեռ վաղ է խոսել: Բայց կշարունակեմ այս ընթացքում ստեղծագործել: Այնպիսի վիճակ չէ դեռեւս, որ չկարողանամ աշխատել: Այնպես որ՝ նորություններ կլինեն»,-նշեց նա:

NEWS.am STYLE-ը շնորհավորում է երգչուհուն ու նրա ամուսնուն՝ Նորայրին՝ Սիլվային մաղթելով հղիության թեթեւ ընթացք եւ առողջ փոքրիկ: Իսկ երգչուհու երկրպագուները հանգիստ կարող են սպասել նրա ստեղծագործական նորություններին, ինչպես Սիլվան նշեց՝ նոր զգացողություններ ունի, որոնք էլ ոգեշնչում կդառնան նոր երգերի համար:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Սիլվա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից



© NEWS.am STYLE