Հայտնի է «Եվրատեսիլ 2019»-ի լոգոտիպը

15:17   9 հունվարի, 2019

«Եվրատեսլի» միջազգային երաժշտական մրցույթի կազմակերպիչները ներկայացրել են լոգոտիպը. այն աստղի պատկերով է, որում միավորված է երեք եռանկյունի, հայտնում է մրցույթի մամուլի ծառայությունը։

Լոգոտիպում միավորված են երկու ոսկեգույն եւ մեկ լուսավորված եռանկյունի։ Երկրաչափական պատկերները միավորված են աստղի տեսքով։ Այն կրկնում է մրցույթի բեմի ստվերապատկերը, որը մշակել է գերմանացի նկարիչ Ֆլորիան Վիդերը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել «Եվրատեսլի 2019»-ի նշանաբանը՝ «Թույլ տուր քեզ երազել»։  

«Եռանկյունին, որն աշխարհի ամենահին պատկերներից մեկն է, անկյունաքարային սիմվոլ է, որը հանդիպում է արվեստում, երաժշտության, տիեզերաբանության, բնության մեջ՝ մարմնավորելով կապն ու ստեղծագործականությունը։ Երբ եռանկյունիները միավորվում են, նոր ամբողջականություն են դառնում՝  արտացոլելով աստղային երկինքը. ապագյի աստղերը միասին հավաքում են Թել Ավիվում «Եվրատեսլի 2019» մրցույթին մասնակցելու համար»,- մամուլի ծառայությունը փոխանցել է KAN-ի ներկայացուցիչների խոսքերը։

64-րդ մրցույթին կմասնակցեն 42 երկրների մասնակիցներ, այդ թվում Հայաստանի ներկայացուցիչը։ Հայաստանն այս տարի կներկայացնի ուկրաինական «Ձայնը» նախագծի եզրափակիչ անցած Սրբուհի Սարգսյանը։



© NEWS.am STYLE