«Նիհար լինելը ոչ միշտ է գրավիչ». «Վամպիրի օրագրերից» Նինա Դոբրեւը դարձավ 30 տարեկան

17:15   9 հունվարի, 2019

«Վամպիրի օրագրերը» սիրված հեռուստասերիալի աստղ Նինա Դոբրեւն այսօր՝ հունվարի 9-ին, նշում է ծննդյան 30-ամյակը: Բուլղարական ծագում ունեցող դերասանուհին հայտնիություն ձեռք բերեց՝ վամպիրների մասին պատմող ամենավարկանիշային հեռուստասերիալում մարմնավորելով միանգամից երկու գլխավոր հերոսուհիների՝ Էլենա Գիլբերտին եւ չարագործ վամպիրուհի Քեթրինին: Սակայն դերասանուհին մինչ «Վամպիրի օրագրեր»-ում նկարահանվելը փոքրիկ դերերով հանդես է եկել նաեւ այլ նախագծերում՝ «Նրանից հեռու», «Ինչպես է նա շարժվում», «Չափազանց երիտասարդ ամուսնության համար», «Մասունքներ» եւ այլն:

NEWS.am STYLE-ը հատուկ սերիալի երկրպագուների համար այսօր վերհիշել է Դոբրեւի հայտնի մեջբերումներից մի քանիսը:

«Անկախ նրանից, որ դու մեծանում ես, պետք է շարունակես զվարճանալ»:

«Վամպիրների հետ կապված մի բան կա, որը շատ սեքսուալ է: Դա նույնն է, ինչ սիրահարվես «վատ տղայի»: Դու նրան ցանկանում ես, բայց գիտես, որ չպետք է նրա հետ լինես»:

«Վազքն իմ ժամանակի մեծ մասն է զբաղեցնում: Մաքուր օդին մկանները մարզելը լավ թերապիա է»:

«Առօրյայում ես տղա-աղջիկ եմ: Սիրում եմ հարմարավետությունը»:

«Յոգան փոխել է իմ կյանքը: Հուսով եմ՝ այն կփոխի նաեւ մյուսներինը»:

«Բոլորն էլ ունեն նախկին ընկեր կամ ընկերուհի: Այսինքն՝ բոլորն էլ մի ինչ-որ բեռ ունեն»:

«Եթե ինձ հարմարավետ եմ զգում մի հագուստով, դա արտացոլվում է նաեւ իմ լուսանկարներում»:

«Ես ապստամբում եմ բարձրակրունկների դեմ: Դրանք անմարդկային երեւույթներ են»:

«Ես հասկացել եմ, որ նիհար լինելը ոչ միշտ է գրավիչ: Տղաները սիրում են այն աղջիկներին, որոնք ունեն բարեմասնություններ»:

«Դպրոցում ինձ ավելի շատ ծաղրում էին: Գեղեցկությունն այն բանը չէր, որի վրա սիրում էի ժամանակ ծախսել»:

Լուսանկարները՝ Նինա Դոբրեւի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE