Տաթեւ Սարգսյանն՝ առանց դիմահարդարման

15:49   9 հունվարի, 2019

Երիտասարդ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը, ով  «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում մարմնավորում է Եվայի կերպարը, ներկայացել է առանց շպարի։

Գեղեցիկ դերասանուհին Instagram-ի Stories բաժնում, ուր տեղեկատվությունը հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջում է, առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակել։ «Լրիվ Տաթուշիկ։ Առանց make up ոնց որ 8 տարեկան լինեմ»,- կատակել է դերասանուհին։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Տաթեւ Սարգսյանը կրում էր գեղեցիկ զգեստ, երկարաճիտ կոշիկներ եւ կաշվե բաճկոն։ Կերպարն ամբողջացնում էին խոշոր աքսեսուարներն եւ վառ պայուսակը։ «Տարբերվելու համար պետք է մնաս այնպիսին, ինչպիսին կաս»,- մեկնաբանություններում գրել էր երիտասարդ դերասանուհին։ 



© NEWS.am STYLE