Քենդիս Սվեյնփոլը ծննդաբերությունից հետո համացանցը պայթեցրել է բիկինիով լուսանկարով

19:11   9 հունվարի, 2019

Հարավաֆրիկացի հայտնի սուպերմոդել Քենդիս Սվեյնփոլը, ով երկրորդ անգամ մայր է դարձել, երկրպագուներին ուրախացրել է անկեղծ ֆոտոշարքով եւ ցույց է տվել, որ վերականգնել է կազմվածքը ծննդաբերությունից հետո։

Victoria’s Secret-ի հրեշտակը նույնիսկ երկրորդ երեխայի ծնունդից հետո կարող է հպարտանալ իդեալական կազմվածքով։ Դատելով նրա Instagram-ի հրապարակումներից՝ մոդելն ամանորյա եւ սուրբծննդյան տոներն անցկացրել է հայրենիքում։

Հրապարկված լուսանկարներից մեկում 30-ամյա գեղեցկուհին լողափում է եւ կրում է լողազգեստ, որը հազիվ է ծածկել երիտասարդ մայրիկի մարմինը։ Նա նաեւ լուսանկար է հրապարակել, որում փակ աչքերով է եւ կարմիր լողազգեստ է կրում։ «Նոր օր, նոր բիկինի»,- գրել է մոդելը։

Հիշեցնենք՝ մոդելը երկրորդ անգամ մայր է դարձել այս տարվա ամռանը։ Հետաքրքիր է, որ նախորդ տարվա ավարտին Քենդիս Սվեյնփոլը բաժանվել է ամուսնուց եւ երեխաների հորից՝ 36-ամյա Հերման Նիկոլիից։ Կարծես թե մոդելը չի տրտնջում. նա հազիվ թե միայնակ մնա։



© NEWS.am STYLE