Հարբած Բրյուս Ուիլիսին հեռացրել են GQ-ի երեկույթից

22:04   9 հունվարի, 2019

Մարտաֆիլմերի աստղ Բրյուս Ուիլիսին հեռացրել են լոնդոնյան ակումբից, ուր անցկացվում էր GQ ամսագրի երեկույթը։ Ինչպես հայտնում է Mirror-ը, 63-ամյա դերասանը չի կարողացել տիրապետել իրեն։ Նա ստիպված է եղել դիմել պահակի օգնությանը՝ շենքից դուրս գալու եւ տաքսի նստելու համար։

Դատելով դերասանի տեսքից՝ նա դեռ նշում է ձմեռային տոները։ Ոտքի վրա հազիվ կանգնած կինոաստղին պահակները զգուշորեն հասցրել են մեքենային։

Ու թեեւ Ուիլիսը դժվարությամբ է իջել աստիճաններով, նա ուժ է գտել՝ պնդերես լուսանկարիչների միջամտությանն արձագանքելու համար։



© NEWS.am STYLE