«Ֆավորիտուհին» դարձել է «բրիտանական «Օսկարի» ֆավորիտը

23:11   9 հունվարի, 2019

Բրիտանական կինոյի եւ հեռուստաընկերության ակադեմիան  հրապարակել է BAFTA ամենամյա մրցանակաբաշխության հավակնորդների ցանկը, հայտնում է The Hollywood Reporter-ը։

Անվանակարգերի քանակով առաջին տեղում Յորղոս Լանտիմոսի «Ֆավորիտուհին» ֆիլմն է. այն հայտնվել է «լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն դերասանուհի», «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» եւ այլ անվանակարգերի կարճ ցանկում։

7 անվանակագրում նոմինացված են «Բոհեմական ռապսոդիա», «Ռոմա», «Աստղը ծնվեց», «Մարդը լուսնի վրա» ֆիլմերը։ Հաղթողների անունները հայտնի կդառնան BAFTA մրցանակաբաշխության հանձնման ամենամյա արարողության ընթացքում, որը կանցկացվի Լոնդոնում փետրվարի 10-ին։

Ավելի վաղ հայտնի են դարձել «Ոսկե գլոբուս» 76-րդ մրցանակաբաշխության հաղթողների անունները։ «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմը լուրջ հաջողություն գրանցեց եւ արժանացավ «Լավագույն դրամա» մրցանակին, իսկ Ռամի Մալեքը, ով ֆիլմումմարմնավորել է Ֆրեդի Մերկուրիի կերպարը, հաղթող ճանաչվեց «Լավագույն դերասան» անվանակարգում։ Լավագույն դերասանուհի (դրամա ժանրում) անվանակարգում հաղթող է ճանաչվել Գլեն Քլոզը «Կինը» ֆիլմում մարմնավորած կերպարի համար։



© NEWS.am STYLE