Իննա Խոջամիրյանի գրավիչ լուսանկարը՝ Թաիլանդից

18:54   9 հունվարի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը, ով «Էլենի օրագիրը» սերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը, հանգստանում է Թաիլանդում։ Դերասանուհին վերջին օրերին Instagram-ում կադրեր է հրապարակում հանգստից։

Այսօր Իննա Խոջամիրյանը հմայիչ լուսանկար է հրապարակել։ Նա կարճ ջինսե շորտ է կրում, կիպ բլուզ։ «Թաիլանդի թագավորություն՝ 32°C։ Որտե՞ղ եք դուք այս պահին։ Եվ որքա՞ն է «Ձեր» ջերմաստիճանը»,- լուսանկարը մակագրել է դերասանուհին։

Ավելի վաղ Իննա Խոջամիրյանը քրոջ հետ լուսանկար էր տեղադրել եւ շնորհավորել նրա ծննդյան օրը. «Քույրն ամենալավ ընկերն է աշխարհում։ Ծնունդդ շնորհավոր»:  



© NEWS.am STYLE