Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը նշում է ծննդյան 37-ամյակը. նրա TOP 10 ամենաոճային կերպարները

20:04   9 հունվարի, 2019

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն այսօր՝ հունվարի 9-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Արքայազն Ուիլյամի կինը, որն աշխարհին հայտնի է իր նրբաճաշակ ոճով, այսօր դարձավ 37 տարեկան:

Քեյթը ծնվել է անգլիական Բերկշիր կոմսության Ռեդինգ քաղաքում՝ ավիադիսպետչերի եւ ավիաուղեկցորդուհու ընտանիքում, որոնք 1987 թ-ին հիմնել են իրենց սեփական փոստային ընկերությունը՝ կարողանալով ապահովել իրենց երեխաների, այդ թվում՝ ավագ դուստր Քեյթի բարձրագույն կլրթությունը:

Իր ապագա ամուսնուն՝ արքայազն Ուիլյամին, Քեյթը հանդիպել է Շոտլանդիայում՝ Սուրբ Էնդրյուսի համալսարանում սովորելու տարիներին, որտեղ իր ուսումն էր ստանում նաեւ արքայազնը: Հայտնի զույգը ծանոթացել է 2001 թ-ին, սակայն նրանք սկսել են հանդիպել 2003-ից: Բայց, նույնիսկ, ամենաիդեալական թվացող զույգի հարաբերություններում ոչ միշտ է ամեն ինչ հարթ եղել: 2007 թ-ին նրանք մտադիր էին բաժանվել, մինչդեռ սերը հաղթեց, եւ 2011 թ-ին ամբողջ աշխարհը ուշի-ուշով հետեւեց դարի ամենամեծամասշտաբ հարսանիքին, որը ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվեց աշխարհի մի շարք երկրներում:

Այսօր Քեյթն ու Ուիլյամը երեք զավակների ծնողներ են: Նրանց առաջնեկը՝ արքայազն Ջորջը, ծնվել է 2013 թ-ին, դուստրը՝ Շարլոտան՝ 2015-ին, իսկ անցյալ տարի Քեյթը լույս աշխարհ բերեց իր երրորդ զավակին՝ Լեոյին:

Այսօր՝ Քեյթ Միդլթոնի ծննդյան առիթով, առաջարկում ենք վերհիշել Քեմբրիջի դքսուհու՝ բոլոր ժամանակների ամենատպավորիչ կերպարներից մի քանիսը:

Լուսանկարները՝ Facebook-ից



© NEWS.am STYLE