Պլյուս չափի մոդել Էշլի Գրեմի անկեղծ լուսանկարն ու ինքնավստահության գաղտնիքը

22:49   9 հունվարի, 2019

Պլյուս չափի մոդել Էշլի Գրեմը բացահայտել է ինքնավստահության գաղտնիքները։ Մոդելն Instagram-ի էջում գրավիչ լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում խոսել է այն մասին, թե որն է իրեն առավել հաճախ տրվող հարցը։

«Հարցը, որն ինձ ամենաշատն են տալիս, հետեւյալն է՝ ինչպես ես վստահություն ձեռք բերում։ Եվ ես միշտ նույն պատասխանն եմ տալիս… այն ճանապարհորդություն է, իսկ յուրաքանչյուրի ճանապարհորդությունը տարբեր է։

Վստահությունը գալիս է, երբ գիտես՝ ով ես եւ մյուսներին թույլ չես տալիս այլ բան թելադրել»,- լուսանկարի մեկնաբանություններում գրել է մոդելը։

 



© NEWS.am STYLE