Դեն Բիլզերյանը ցույց է տվել ընկերուհիներին

21:43   9 հունվարի, 2019

«Պոկերի արքան» եւ Ignite ապրանքանիշի հիմնադիր (ընկերությունը զբաղվում է մարխուանայի արտադրությամբ եւ վաճառքով) Դեն Բիլզերյանն իր ոճում է։

Բիլզերյանի Instagram-ում նոր հրապարակում է հայտնվել։ «Պոկերի արքան» լուսանկարում իր ընկերուհիների հետ է։ Նա տաք հագուստ է կրում, իսկ աղջիկները տաբատ են կրում եւ բիկինի։

«Ահա ես աղջիկների հետ ձյան շրջապատում»,- մեկնաբանություններում գրել է Բիլզերյանը։

Ավելի վաղ 38-ամյա Բիլզերյանն Instagram-ի էջում լուսանկար էր տեղադրել, որում պատկերված էր կիսամերկ աղջիկների հետ։ «Պոկերի արքան» Ձմեռ Պապի հագուստով է։ «Ignite-ի ընտանիքը շնորհավորում է ձեր տոները»,- լուսանկարը մակագրել էր Բիլզերյանը։



© NEWS.am STYLE