Բժիշկները զգուշացնում են. Քարդաշյանի «վամպիրային» պրոցեդուրան վտանգավոր է առողջության համար

10:06   10 հունվարի, 2019

Vampire Facial պրոցեդուրան, որը հայտնի է դարձել 38-ամյա հայուհի Քիմ Քարդաշյանի շնորհիվ, պլաստիկ վիրաբույժների կարծիքով՝ վտանգավոր է առողջության համար։ Այն հնարավորություն է տալիս երիտասարդացնել դեմքի մաշկը պլազմայի օգնությամբ, որը վերցվում է հաճախորդի ձեռքից։

Շատերն են պրոցեդուրան տանն անցկացնում, սակայն Քարդաշյանն այդ նպատակով դիմում է մասնագիտացված կլինիկաներ։

Բլոգեր Լորեն Շիվերսը, ով հանդես է գալիս RunHoly կեղծանվամբ, հրապարակել է Vampire Facial պրոցեդուրան տանն անցկացնելու քայլերի հերթականությունը։ Նա նշել է, որ իրեն պրոֆեսիոնալ չի համարում եւ օգտարերերին կոչ է արել ռիսկի դիմել։ «Ես հասկանում եմ, որ սա ռադիկալ մեթոդ է, որից հետո շատերի մոտ խնդիրներ կլինեն»,- գրել է նա։

Հրապարակմանն արձագանքել են պլաստիկ վիրաբույժները։ Բժիշկ Քրիստոֆեր Ինգլֆիլդը զգուշացրել է, որ պրոցեդուրայի անցկացմումը կարող է հանգեցնել կուրության, նյարդերի նվասման, ինչպես նաեւ հյուսվածքների վարակման եւ մահվան։ Մաշկաբան Ադիլ Շերազը եւս խորհուրդ է տվել խուսափել դեմքի երիտասարդարցման նպատակով վիրահատական միջամտությունից եւ վերանայել սննդային սովորությունները։

2018թ.-ի դեկտեմբերին Քիմ Քարդաշյան-Ուեսթը ցույց էր տվել՝ ինչպես թաքցնել դեմքի թերությունները դիմահարդրման միջոցով։ Տեսանյութում, որը նկարահանվել է նորաձեւոթյան մասին պատմող ամսագրի կողմից, 38-ամյա Քարդաշյանը կիսվել է դիմահարդարման գաղտնիքներով եւ ցույց տվել այտերի հատվածում պսորիազի հետեւանքները։

Տարիներ առաջ Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ տառապում է քրոնիկական պսորիազով։ Հիվանդությունը նրանց ժառանգաբար փոխացվել է մայրիկից՝ Քրիս Ջեններից։

Ռեալիթի շոուի 38-ամյա աստղը պարբերաբար ներարկումների է դիմում՝ ցավը հանգստացնելու եւ մաշկը հարթեցնելու համար։ Մարմնի կարմիր հետքերն օգնում է թաքցնել արեւայրուքը։

Աղբյուրը՝ The Sun

 



© NEWS.am STYLE