Դասական ու համեստ․ Սիրիայի առաջին տիկին՝ Ասմա ալ-Ասադի ոճը

13:17   12 հունվարի, 2019

Սիրիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ արեւմտյան մամուլը Սիրիայի առաջին տիկին՝ Ասմա ալ-Ասադին անվանեց «Անապատի վարդ»։ Նա համարվում է աշխարհի ամենանրբագեղ առաջին տիկիններից մեկը։

Ֆրանսիական գրականության մեծ գիտակը հաջող կարիերա էր ստեղծում եվրոպական եւ ամերիկյան մեծ ընկերություններում, երբ 2000թ․-ին հանդիպեց Բաշար ալ-Ասադին եւ վերադարձավ Սիրիա։ Իսկ ահա արաբ գեղեցկուհու ծնողները մնացին Լոնդոնում, որտեղ ժամանակին ծնվել է Ասման։

Հմայիչ Ասման արդեն տարիներ ի վեր ամուսնու հավատարիմ զինակիցն ու օգնականն է։ Զույգն ունի երեք երեխա։

Ասման ի տարբերություն շատ առաջին տիկինների ունի համեստ ոճ։ Մուգ գույների սիրահար Ասման գործնական հանդիպումներին ներկայանում է դասական հանդերձանքով՝ նախընտրությունը տալով զգեստներին։ Չնայած նրա կառուցվածքը թույլ է տալիս, որպեսզի փորձի նաեւ այլ ոճեր, նա նախընտրում է դասականը։ 

2018-ին Ասմա Ասադի մոտ ախտորոշվել էր կրծքի քաղցկեղ, որի հաղթահարման մեծ շանսեր ունի, քանզի այն հայտնաբերվել է վաղ փուլում։ Ասման նույնիսկ այդ վիճակում շարունակում է իր ակտիվ գործունեությունը, իսկ դրա ապացույցը սոցցանցերի իր էջերում տեղադրված լուսանկարներն են, որոնք արվել են քիմիաթերապիայից հետո, որտեղ նա գլխաշորով է։



© NEWS.am STYLE