Պիլատին շրջազգեստներ եւ բարձրակրունկ կոշիկներ է ստեղծել տղամարդկանց եւ կանանց համար

11:13   10 հունվարի, 2019

Saint Laurent եւ Ermenegildo Zegna ապրանքանիշերի նախկին ստեղծագործական տնօրեն Ստեֆանո Պիլատին թողարկել է իր Random Identeties ապրանքանիշի նոր հավաքածուն։ Ներկայացված են շրջազգեստներ, զգեստներ, շորտեր, աքսեսուարներ, որոնք, դիզայների մտահղացմամբ, կհամապատասխանեն բոլորին։

Պիլատին եւ՛ կանանց, եւ՛ տղամարդկանց առաջարկում է բարձրակրունկներ կրել։ Նոր հավաքածուի լուսանկարներում պատկերված մոդելը գրեթե բոլոր կերպարներում բարձրակրունկներով է։ Տեսարանն, իհարկե, մի փոքր տարօրինակ է… Շոտլանդական կիլտերի շնորհիվ մարդկանց աչքը սովոր է տղամարդկանց շրջազգեստով տեսնել, իսկ բարձրակրունկներով… Ձեզ դո՞ւր է գալիս վերնաշապիկը, որի վրա պատկերված է լողազգեստի վերնահատվածն արձակված վիճակում։ Շատ դժվար է ուժեղ սեռի ներկայացուցիչներին պատկերացնել նման հագուստով…  

Random Identeties-ի առաջին ամբողջական ցուցադրությունն անցկացնել է 2018թ.-ի նոյեմբերին Մոնրեալում։ Քննադատներն իսկապես հիացած էին։

Աղբյուրը՝ Hypebeast

Լուսանկարը՝ Grazia



© NEWS.am STYLE