Պլաստիկ վիրաբույժը «գողացել է» էքստրասենս Ֆաթիմա Խադուեւայի ժպիտը

12:14   10 հունվարի, 2019

Յուրաքանչյուր կին ձգտում է ազատվել արտաքին թերություններից։ Սակայն եթե էքստրասենս Ֆաթիմա Խադուեւան կանխագուշակեր՝ ինչ է իրեն սպասվում, հազիվ թե դիմեր նույնիսկ անվնաս կոսմետիկ պրոցեդուրայի։ Ֆաթիմայի համար ծանր հետեւանքների է հանգեցրել բժշկի անփութությունը. հիվանդի մարմնում օտար մարմին է մնացել, ինչը հանգեցրել է լուրջ վարակի։

Էքստրասենսին մի քանի ամիս տանջել են ուժեղ գլխացավերը։ Ի ցերջո նա կարողացել է լավ վիրաբույժի գտնել, ով կկարողանար նրան վերադարձնել կորցրած գեղեցկությունն ու առողջությունը, ինչպես նաեւ լավ տրամադրությունը։ Ամեն դեպքում արդարությունը հաղթել է, եւ անբարեխիղճ վիրաբույժին հեռացրել են աշխատանքից։

«Այսպես ասեմ՝ բժշկի սխալը «գողացել է» իմ ժպիտը։ Ես չէի կարողանում ուրախանալ։ Հիմա ամեն ինչ վերադառնում է։ Ինձ հայտնի է, որ բժշկին հեռացրել են աշխատանքից։ Ես ոչինչ չեմ ձեռնարկել, դա կապված է կանանց հետ, ովքեր բարդություններ են ունեցել միջամտությունների հետեւանքով»,- հայտնել է նա։  

Խադուեւան չարացած չէ վիրաբույժի դեմ, ով իրեն այդքան անհարմարություններ է պատճառել։ Կինը կարծում է, որ բժշկական սխալից հետո կարողացել է ժամանակին որակավորված մասնագետ գտնել, ով շտկել է ամեն ինչ, եւ որ իր հետ կատարվածի պատճառ է եղել անփութությունը։

«Ես արդեն շտկման նպատակով վիրահատվել եմ, ամեն ինչ լավ է։ Ես շատ մեծ եմ՝ այդ մարդու նկատամբ չարանալու համար։ Դա նշանակում է ուժեղացնել բացասական էներգիան։ Դա նման է թույն խմելու եւ սպասելու՝ երբ ուրիշը կմահանա»,- ասել է նա։

Աղբյուրը՝ Starhit



© NEWS.am STYLE