Հրապարակվել է առաջին պաշտոնական կադրը «Նոր պապ»-ի նկարահանման հրապարակից

15:44   10 հունվարի, 2019

HBO-ն հրապարակել է առաջին պաշտոնական կադրը Պաոլո Սորենտինոյի «Նոր պապը» ֆիլմի նկարահանման հրապարակից։ Կադրում երեւում են դերասաններ Ջուդ Լոուն, ով «Երիտասարդ պապը» ֆիլմում մարմնավորել է Հռոմի պապի կերպարը եւ Ջոն Մալկովիչը, ով սիքվելի գլխավոր դերում է։

Հեռուստաընկերությունը հույժ գաղտնի է պահում՝ ում կերպարներն են մարմնավորելու դերասանները։ Այժմ միայն հայտնի է, որ «Երիտասարդ պապը»-ի դերասաններին հնարավոր է հանդիպել նաեւ շարունակության մեջ։ Դա նշանակում է, որ էկրաններին կրկին կհայտնվեն կարդինալ Անջելո Վոյելոն, ում մարմնավորում է Սիլվիո Օրլանդոն, կարդինալ Բերնարդո Ալոնսո Գուտերեսը (Խավյեր Կամարա), Էսթերը (Լյուդիվին Սանե), Սուրբ Աթոռի մարկետոլոգ Սոֆյան (Սեսիլ դե Ֆրանս) եւ մյուսները։

«Նոր պապը» 8 սերիա կունենա, բոլոր էպիզոդների ռեժիսորը Պաոլո Սորենտինոն է։ Նրա հետ սցենարի վրա աշխատել են Ումբերտո Կոնտարելոն եւ Ստեֆանո Բիսեսը։

«Երիտասարդ պապ»-ի պրեմիերան տեղի է ունեցել 2016թ.-ի հոկտեմբերին։ Լոուն մարմնավորում էր Լենի Բելարդոյի կերպարը, ով ընտրվել է Հռոմի պապ՝ պատմության մեջ Վատիկանի ամենաերիտասարդ ղեկավարը։ Սերիալը դարձավ առաջին իտալական նախագիծը, որը «Էմմի» մրցանակի է արժանացել։

Ֆիլմի շարունակության նկարահանումները սկսվել են աշնանը, սակայն թողարկման ամսաթիվը դեռեւս հայտնի չէ։



© NEWS.am STYLE