Աննա Սեդակովան անկեղծ լուսանկար է հրապարկել՝ պատմելով դստեր օգնության մասին

14:16   10 հունվարի, 2019

Վերջերս 36-ամյա երգչուհի Աննա Սեդակովան Անդրեյ Մալախովին տված հարցազրույցում պատմել էր, որ իրեն փորձել են զրկել աղջկանից։ Սեդակովան երեք երեխա ունի՝ 14-ամյա Ալինան, 7-ամյա Մոնիկան եւ 1-ամյա որդին՝ Հեկտորը։ Երեխաների հայրերը տարբեր մարդիկ են։ Փոքր դստեր հայրը՝ Մաքսիմ Չերնյավսկին, փորձել է երգչուհուն զրկել հայրական իրավունքներից։

Այժմ Սեդակովան ապրում է Լոս Անջելեսում եւ դաստիարակում է Մոնիկային։ Իր Instagram-ի էջում երգչուհին հետեւորդների հետ կիսվել է՝ ինչպես է դուստրը մեծացել եւ որքան ուշադիր է։

«Մոնիկան անհավանական կերպով է հոգ տանում իմ մասին։ Մենք խանութում էինք, եւ ես գրկել էի նրան։ Նա բավական բարձրահասակ է եւ ծանր է։ Մեջքս ցավում էր։ Ես ուժեղ կին եմ եւ նախկինում ցույց չեն տվել, բայց այսօր խանութից վերադառնալիս հանկարծ ասացի, որ մեջքս մի փոքր ցավում է։ Մոնիկան հանկարծ հրամայական տոնով ասաց՝ մայրի՛կ, արագ պառկիր, ես ինքս կտեղավորեմ մթերքը»,- գրել է Սեդակովան։

Երկարատեւ բաժանումից հետո երգչուհուն ապշեցրել է՝ որքան ինքնուրույն է դարձել նրա դուստրը։ Աննան կոչ է արել մայրիկներին՝ պետք չէ միշտ ձեւացնել թե ամեն ինչ լավ է։ Երբեմն հարկավոր է օգնություն խնդրել եւ ինքդ քեզ թույլ լինելու հնարավորություն տալ։

Հրապարակումն ուղեկցվում է անկեղծ լուսանկարով։ Երգչուհին նստած է աստիճաններին, կրում է կարճ տոպ եւ շորտ։ Հետեւորդները զարմացած են՝ ինչպես է հնարավոր նման կառուցվածք ունենալ երեք երեխայի ծնունդից հետո։



© NEWS.am STYLE