«Իմ ամենամոտ ընկեր, մամայիս սիրող եւ անթերի հայր». Էմմիի հուզիչ գրառումը

12:42   10 հունվարի, 2019

Երգչուհի Էմմին ջերմորեն շնորհավորել է հայրիկի՝ հայտնի քանդակագործ Դավիթ Բեջանյանի ծննդյան օրը։

Երգչուհին Instagram-ի էջում լուսանկար է տեղադրել ու գրել. «Իմ ամենամոտ ընկեր։ Իմ արյուն։ Իմ գեն։ Իմ հավերժ բարի։ Ծնողների արժանի զավակ։ Ընկերներին նվիրված։ Մամայիս սիրող եւ անթերի հայր»:

Դավիթ Բեջանյանը ծնվել է 1944թ.-ի հունվարի 9-ին։ Նա իր հետքն է թողել Երեւանում եւ մի շարք հիշվող քանդակների հեղինակ է։ Երգչուհու հրապարկման մեկնաբանություններում օգտատերերը շնորհավորել են տաղանդավոր քանդակագործի ծննդյան օրը՝ նրան անվանելով Երեւանի մարդ։

Դավիթ Բեջանյանը կյանքից հեռացել է 2011թ.-ին՝ 67 տարեկան հասակում։



© NEWS.am STYLE