«Городок»-ի աստղը խորհուրդ է տալիս պարտադիր Երեւան այցելել

13:31   10 հունվարի, 2019

Ռուսական թատրոնի եւ կինոյի հայտնի դերասան Յուրի Ստոյանովը խորհորդ է տալիս եկող տարի Հայաստանի մայրաքաղաք այցելել։ Դերասանը ճանապարհորդության իր ցանկով կիսվել է «КоммерсантЪ»-ի հետ։

Անվանի առողջարանների եւ ճանապարհորդելու համար հայտնի ուղղությունների շարքում Ստոյանովը խորհուրդ է տալիս լինել Հայաստանի եւ Վրաստանի մայրաքաղաքներում։

«Եթե Իտալիա, ապա Գարդա լիճ։ Եթե Ճապոնիա, ապա Տոկիո եւ Կիոտո։ Եթե Հնդկաստան, ապա Էլեֆանտա կղզի։ Հարկավոր է այցելել Թբիլիսի եւ Երեւան։ Եթե Ուկրաինայում լինելու հնարավորություն ունենանք, ապա՝ Կորսուն-Շևչենկովսկի եւ Ռոս գետ։ Եթե Ամերիկա, ապա Նյու Յորք, Սան Ֆրանցիսկո եւ Գրանդ Կանյոն»,- հրատարակությանն ասել է Ստոյանովը։ Նա խորդուրդ է տալիս Ռուսաստանում այցելել մեծագույն գրողներից մեկի ծննդավայր։

«Ես, իհարկե, խորհուրդ կտայի Ալթայ՝ Վասիլի Շուկշինի հայրենի գյուղ՝ Սրոստկի։ Այն անհավանական գեղեցիկ է։ Ֆանտաստիկ վայր է նաեւ Բելոկուրիխան։ Խորհուրդ եմ տալիս նաեւ Կամչատկա գնալ։ Նրանք, ովքեր չեն եղել Սանկտ Պետերբուրգում, կարող են գնալ»,- նշել է Ստոյանովը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ամանորին ռուսաստանցիների  ամենատարածված ուղղություններից է Հայաստանը։ OZON.travel ճամփորդական գործակալության տվյալներով՝ այս ուղղության պահանջարկը նախորդ տարվա համեմատ աճել է 76 տոկոսով։ Հայաստան այցելությունների պահանջարկի աճին նպաստել են տոմսերի գների 12 տոկոս նվազումը, ինչպես նաեւ՝ երկրի ներսում ոչ թանկ կացարանները և ծառայությունները։



© NEWS.am STYLE