Միասին պատրաստում ենք թանապուր

12:12   12 հունվարի, 2019

NEWS.am STYLE-ը շարունակում է առաջարկել հայկական ուտեստների բաղադրատոմսեր։ Յուրաքանչյուր տան տիկին ամեն մի ուտեստ իր ձեւով է պատրաստում, սակայն, եթե առաջին անգամ եք փորձելու կամ չգիտեք թանապուրի պատրաստման եղանակն ու բաղադրատոմսը, ապա այս նյութը հենց Ձեզ համար է։

Թանապուր պատրաստում են տարվա բոլոր եղանակներին։ Այն կարելի է ուտել եւ՛ սառը, եւ՛ տաք, սա ճաշակի հարց է։

Անհրաժեշտ բաղադրիչները

համեմ – ըստ ճաշակի

ձավար - 100գր․

բրինձ – 100գր․

մածուն - 500մլ․

ալյուր - 2ճ/գդ

սոխ - 1 գլուխ (ըստ ճաշակի)

թթվասեր - 2ճ/գդ․

ձու - 1 հատ

աղ

Պատրաստման եղանակը՝

Ձավարը նախօրոք թրջել։ Ձուն հարել, ավելացնել թթվասերը, մածունը, ալյուրը եւ խառնել այնքան ժամանակ մինչեւ միասեռ զանգված դառնա: Ավելացնել ջուր ու ձավար կամ բրինձ։

Դնել մարմանդ կրակի վրա, անընդհատ խառնելով եփել մինչեւ ձավարի պատրաստ լինելը: Համեմել աղով։ Եռալուց հետո ավելացնել մանրացված կանաչին:

Իսկ եթե սոխեռածով եք սիրում, ապա առանձին թավայի մեջ սոխը տապակել, վերջում ավելացնել պատրաստ ապուրին։

Բարի ախորժակ։



© NEWS.am STYLE