Կամենսկիխն ու Պոտապը կիսամերկ հանգստանում են լողավազանի մոտ. նրանք սիրավե՞պ ունեն

17:15   10 հունվարի, 2019

Նաստյա Կամենսկիխն ու Պոտապն ուղիղ չեն խոսում այն մասին, որ միասին են, բայց միշտ խոսակցությունների առիթ են տալիս։ Ռեփերն ու երգչուհին ցանցում հանգստից լուսանկարներ են հրապարակել ու թեեւ փորձել են թաքցնել, որ նույն լողավազանում են, երկրպագուներն արագ հասկացել են, որ նրանք միասին են։

Նաստյան սեւ լողազգեստով լուսանկար է հրապարակել Instagram-ի էջում։ «Մենք սկսել ենք արձակուրդները»,- կադրը մեկնաբանել է Կամենսկիխը։

Երկրպագուները պարզել են, որ մի քանի օր առաջ Պոտապը նույն լողավազանից լուսանկար է տեղադրել։ MOZGI անունով նոր խմբի լիդերը նկարում կոկտեյլ է խմում։ Ամենայն հավանականությամբ նրան լուսանկարել է հենց Նաստյան։ Օգտարերերը, ովքեր վաղուց են կասկածում, որ նրանք սիրավեպ ունեն, ոգեւորված քննարկել են լուսանկարը։

Մի քանի ժամ առաջ Կամենսկիխը լուսանկար է հրապարակել ափից ու շնորհակալություն հայտնել «իր սիրուն»։

Նաստյա Կամենսկիխ եւ Պոտապ զույգը կազմավորվել է 2006թ.-ին։ Ալեքսեյ Պոտապեկոն այդ ժամանակ վոկալիստ էր փնտրում, որ կկատարեր իր երգերի կրկներգը։ Ընկերների խորհրդով՝ նա ծանոթացել է Անաստասիա Կամենսկիխի հետ։ 2007թ.-ին նրանք հաղթել են «Հինգ աստղ» մրցույթում եւ իրավունք ստացել կատարել 2014թ.-ին Սոչիում անցկացված Օլիմպիադայի հիմնը։ Հետագայում զույգն այլ երաժշտական մրցանակների է արժանացել։ 2017թ.-ի հոկտեմբերի 31-ին հայտնի դարձավ, որ մասնակիցներն անհատական կարիերա են սկսում։



© NEWS.am STYLE