«Սերը…. ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում». Անահիտ Կիրակոսյանն՝ առանց դիմահարդարման

14:52   10 հունվարի, 2019

Հումորային նախագծերից եւ սիթքոմներից հայտնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը, ով ընտանիքի հետ հանգստի է մեկնել, նոր կադրեր է հրապարակել։

Լուսանկարներում դերասանուհին առանց շպարի է, կրում է երկար, սեւ զգեստ, որը զարֆարված է կարմիր գործվածքով։

«Սերը…. ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում… Արդ՝ մնում են այս երեքը. հույս, հավատ, սեր, եւ սրանցից մեծագույնը սերն է»: (Ա կորնթ. 13:7-13),- լուսանկարներից մեկը մակագրել է Անահիտ Կիրակոսյանը։

Ավելի վաղ դերասանուհին ամուսնու հետ լուսանկար էր տեղադրել։ Անահիտը երեկոյան զգեստ էր կրում, նուրբ դիմահարդարմամբ էր։ «Սեր»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE