Բրեդ Փիթը հայտնվել է դստեր ծննդյան օրվա «սեւ ցուցակում»

18:03   10 հունվարի, 2019

Օրերս Բրեդ Փիթի եւ Անջելինա Ջոլիի հոգեդուստրը՝ Զախարան, նշել է ծննդյան 14-ամյակը։ Այս կարեւորագյուն իրադարձության առիթով նրա մայրը ընկերներին ու ընտանիքի անդամներին ընտանեկան երեկույթի է հրավիրել։ Դերասանուհին պարզապես արհամարհել է աղջկա հորն ու չի հրավիրել։

«Զախարայի հայրը ստիպված կլինի նրա հետ այլ օր նշել։ Անջելինան եւ Բրեդը մինչ այժմ անկայություն հարաբերություններ ունեն։ Նա նախկինի նման ուժեղ թշնամանք ունի, իսկ փաստաբանները վերջնական համաձայնության չեն հանգել։ Ամուսնալությունն ավարտին կհասցվի որոշ ժամանակ անց։ Այդ ժամանակ Անջելինան բավական վստահություն կունենա՝ նախկին ամուսնուն ընտանեկան միջոցառումների եւ ծննդյան տոների հրավիրելու համար»,- դերասանուհու ընկերը պատմել է Hollywood Life-ին։

Բարդ փոխհարաբերությունների պատճառով Անջելինա Ջոլիի եւ Բրդե Փիթի ամուսնալուծությունն ավարտին չի հասնում արդեն երեք տարի։ Վեճի առարկա է դարձել երեխաների խնամակալության հարցը։ Ջոլին երկար ժամանակ երեխաներին արգելում էր տեսակցել հորը։ Զույգը որդեգրված երեք երեխա ունի՝ 17-ամյա Մադոկսը, 14-ամյա Փակսը եւ Զախարան, ինչպես նաեւ երեք կենսաբանական երեխաներ՝ 10-ամյա երկվորյակներ Վիվյենն ու Նոկսը, 12-ամյա Շայլոն։

Անցյալ տարվա վերջին շաբաթների ընթացքում հայտնի է դարձել, որ նրանց հաջողվել է համաձայնության հասնել։ Բրեդ Փիթը Սուրբ ծնունդը նշել է երեխաների հետ, միայն թե երկու որդիները հրաժարվել են հանդիպումից։  



© NEWS.am STYLE