«Մի փնտրեք ավելի լավը...». Սոֆյա Պողոսյանի հմայիչ կերպարը

16:55   10 հունվարի, 2019

Դերասանուհի, մոդել, գեղեցկուհի Սոֆյա Պողոսյանը միկրոբլոգի իր էջում այնքան էլ ակտիվ չէ, բայց կարողանում է երկրպագուների հետաքրքրության կենտրոնում լինել:

Դերասանուհին նոր լուսանկարներ է տեղարդել՝ ներկայացնելով մազերի նոր երանգը Սոֆյան սեւ բլուզ է կրում, իսկ կերպարն ամբողջացնում է նուրբ դիմահարդարումը։ «Մի փնտրեք ավելի լավը։ Փնտրեք ձերը։ Ավելի լավը ոչ միշտ կարող է ձերը լինել, իսկ ձերը միշտ ավելի լավն է»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ Սոֆյա Պողոսյանը սիրելիի՝ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ ամանորյա կադրեր էր հրապարակել։ «Շնորհակալ եմ բոլոր-բոլորին 2018-ին կողքիս լինելու համար,թե ուրախ և անհոգ օրերին,թե դժվարութունների եւ հուսահատության պահերին։ Սիրելիներս թո՛ղ գալիք տարին լինի երջանկության, անհոգության, խաղաղության տարի՝ լի լույսով եւ սիրով։ Սիրեք եւ փայփայեք միմյանց։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- մեկնաբանություններում գրել էր Սոֆյա Պողոսյանը։



© NEWS.am STYLE