Քիմ Քարդաշյանն ուլտրակարճ զգեստով ակնարկել է նոր նախագծի մասին

17:49   10 հունվարի, 2019

Հայազգի Քիմ Քարդաշյանը հայտնել է նոր նախագծի մասին։

Ռեալիթի շոուի 38-ամյա աստղն Instagram-ում լուսանկարներ է տեղադրել, որունցում ներկայացել է գրավիչ կերպարում։ Քիմը կարճ ոսկեգույն զգեստ է կրում եւ բարձրակրունկներ։ Երկրպագուները ենթադրել են, որ երեք երեխաների մայրը թողարկում է KKW Beauty ապրանքանիշի գարնանային հավաքածուն։

Ի դեպ, լուսանկարներից մեկում Քիմ Քարդաշյանը քրոջ՝ Քլոե Քարդաշյանի հետ է։ Հայտնի է, որ կոսմետիկայի գովազդում հայուհին հաճախ է լուսանկարում նաեւ հարազատներին։

Քարդաշյան ընտանիքը գիտի՝ ինչպես գումար վաստակել կոսմետիկայի վաճառքի միջոցով։ Ամենաբարձր վարձատրվող մինչեւ 30 տարեկան հայտնիների ցանկը գլխավորում է 21-ամյա Քայլի Ջենները։ Կոստմետիկայի արտադրությամբ զբաղվող «Kylie Cosmetics» ընկերության սեփականատեր Քայլիի տարեկան եկամուտը, ըստ Forbes-ի, կազմել է 166,5 մլն դոլար։



© NEWS.am STYLE