Վիկտորյա Բոնյան թափանցիկ զգեստով ցույց է տվել մարմինը Թաիլանդի ծովափին

20:51   10 հունվարի, 2019

Մեր մեկ շաբաթ առաջ Վիկտորյա Բոնյան հանգստի է մեկնել Թաիլանդ, որտեղ էլ դիմավորել է Նոր տարին։ Մոդելը չի հայտնել՝ ում ընկերակցությամբ է նշում տոները, սակայն պատմել է, որ ամեն ինչ հրաշալի է եղել։

Հրապարկված լուսանկարներից մեկում Բոնյան բավական անկեղծ կերպարում է։ Նա պատկերված է ափին թաց զգեստով, որն ամբողջությամբ ցուցադրում է մոդելի մարմինը։

«Սա իմ երրորդ ուղեւորությունն է Թաիլանդ։ Ինչպես գիտեք, առաջին անգամ այնտեղ եղել եմ ցունամիից առաջ, երկրորդ անգամ՝ անցյալ տարի։ Որոշել եմ ձմռանը հաճախ լինել այստեղ»,- մեկնաբանություններում գրել է Բոնյան։



© NEWS.am STYLE