Ամեն դեպքում որտե՞ղ է կուրծքը. երկրագուները շարունակում են «որոնումները»

22:12   10 հունվարի, 2019

Հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան քրոջ՝ Աննայի հետ հանգստանում է Մալդիվներում։ Աշխատասեր Բուզովան այս տարի իսկապես հոգնել է… «Դոմ 2»-ի աստղը ժամանակի մեծ մասն անցկացնում է ափին եւ չի մոռանում լողազգեստով լուսանկարներ տեղադրել։

Լուսանկարներից մեկում երգչուհին սեւ բիկինով պատկերված է Հնդկական օվկիանոսի ֆոնին։ Բուզովայի երկրպագուներին ամբողջ ընթացքում հանգիստ չի տալիս հարցը՝ ուր է աստղի կուրծքը։ Նրանց մի մասը ենթադրում է, որ «անհետացման» պատճառը կտրուկ նիհարելն ու հյուծվածությունն են։

Բուզովան ոչ մի կերպ չի արձագանքել մեկնաբանություններին, թեեւ խոստովանել է, որ հանգստի ընթացքում չի կարողացել մարզասրահ գնալ։ «Քնով էի անցել։ Ժամերը շփոթել եմ։ Մոսկվայի հետ 3 ժամվա տարբերություն կա… Կարելի է պարզապես մոռանալ։ Կազմվածքս կվերականգնեմ Մոսկվայում։ Բացի այդ՝ ես հասկացել եմ, որ հարկավոր է մինչ վաղը լուսանկարվել»,- գրել է հաղորդավարուհին։

Բուզովայի երկրպագուների ուշադրությունը շեղել է լուսանկարներից մեկը։ Նա ցույց է տվել, թե ինչ տեսքով է ռեստորան գնացել։ Նա «մերկ» զգեստ է կրել, որում հրաշալի տեսք է ունեցել։



© NEWS.am STYLE